Ամառանոցից գողություն կատարողներին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում 1965 թ. ծնված Կարեն Վ.-ն հաղորդում էր տվել, որ մուտքի դռան փականը կոտրելով՝ Նոր Խարբերդի իր ամառանոցի նկուղից գողացել են 3 փոշեկուլ, էլեկտրական սղոց և այլ գործիքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 17-ին պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 20-ին, 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն և 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն բաց դռնից մտել են Կարեն Վ.-ի տուն և նկուղային հարկից գողացել գազի կաթսա:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




Լրահոս