
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ 2015 թ. մայիսի կեսերին բաց դռնից մուտք գործելով Սարի-Թաղի 8-րդ շարքի տներից մեկը՝ գողացել է նոութբուք և կանխիկ գումար:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: