ՀԱՐՑ. Եղբայրս իր ընտանիքով եւ ես իմ կնոջ ու երեխաների հետ ապրում ենք մեր հայրական տանը: Մոտ տասը օրից կլրանա իմ հոր հարյուր տարին: Մեզ հետաքրքիր է իմանալ, թե արդյոք նրան՝ որպես հարյուր տարի ապրած մարդու, կամ նրա ընտանիքին որեւէ արտոնություն հասնում է պետությունից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հովհաննես Խաչատրյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հարյուր տարին լրացած անձանց համար որեւէ արտոնություն նախատեսված չէ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե իհարկե, զարմանալի կլիներ, որ պետությունը գոնե սիմվոլիկ գումար տրամադրեր կամ որոշակի ուշադրություն ցուցաբերեր մեկ դար ապրած մարդուն: Եվ բոլորովին գաղտնիք չէ, որ մեր երկրում նման կարգավիճակ ունեցող քաղաքացիները՝ կլինի ազատամարտիկ, մեկ դար ապրած մարդ, հաշմանդամ կամ ծնողազուրկ, մշտապես զրկված են պետության կողմից փոքրիկ ուշադրությունից: