
Անկարան անտեսում է միջազգային հանրության, այդ թվում Վաշինգտոնի՝ Սիրիայում ռմբակոծությունները դադարեցնելու կոչերը, փոխանցում է RT-ն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
RT-ի հայազգի թղթակից Գայանե Չիչակյանը խնդրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
«Ասադի բանակի ուղղությամբ ռմբակոծությունների մասին ես չեմ լսել: Սակայն քրդական ստորաբաժանումների ուղղությամբ ռմբակոծությունների մասին ինձ հայտնի է: Որոշ տվյալներով՝ Անկարան հարվածներ է հասցրել քրդական ազգային պաշտպանության ստորաբաժանումների ուղղությամբ: Մենք կոչ ենք արել ազգային պաշտպանության ստորաբաժանումներին քայլեր չձեռնարկել, որոնք կարող են Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի հանգեցնել»,-ասել է Թոները:
«Դադարեցնել Սիրիայի տարածքում ռմբակոծությունները»,-կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: