Օրվա բաղադրատոմս. ջեմով պահքային թխվածք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Cooks.am կայքը ներկայացնում է ջեմով  թխվածք, որն այս օրերին կարող են պահել Մեծ Պահքի հետևորդները:

Բաղադրիչներ`

  • Խմորի համար՝
  • ալյուր – 3 բաժակ
  • կաթ – 1 բաժակ (սոյայի)
  • բուսայուղ – 3 ճ/գդ
  • շաքարավազ – 2 ճ/գդ
  • աղ – 1 թ/գդ
  • խմորիչ – 2 թ/գդ
  • Միջուկի համար՝
  • ջեմ ելակի – 250 գր

Պատրաստման եղանակ`

Գոլ կաթի մեջ ենք լցնում խմորիչը և կես ժամ հանգիստ ենք թողնում։ Այդ ընթացքում խառնում ենք խմորի համար նախատեսված մնացած բաղադրիչենրը։ Երբ խմորիչը լուծվում է լցնում ենք պատրաստված զանգվածի մեջ և խմոր ենք հունցում։ 1-1,5 ժամով հանգիստ ենք թողնում, որ խմորը բարձրանա(2 անգամ պետք է շատանա)։

jemov-pahqayin-txvacq-3

Պատրաստի խմորը 2 մասի ենք բաժանում։ Մի մասը շրջանաձև գրտնակում ենք, դնում հանվող ձևամանի մեջ (մոտ 26 սմ տրամագծով) և ձեռքերով եզրերը մի քիչ դեպի վերև ենք բարձրացնում (1,5-2 սմ բարձրությամբ) ։

jemov-pahqayin-txvacq-5

Գրտնակած խմորի վրա ենք լցնում ջեմն ու հավասարեցնում։

jemov-pahqayin-txvacq-6

Խմորի երկրորդ կեսը գրտնակում ենք և բաժակով շրջաններ ենք կտրում։ Թխվածքի եզրերեով կտրած շրջանները միմյանց վրա ենք շարում։ Թխվածքի վրա կարող ենք քունջութ լցնել։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում։

jemov-pahqayin-txvacq-7

Թխում ենք 25-30 րոպե մինչև 210 աստիճան տաքացրած ջեռոցում։

jemov-pahqayin-txvacq-8

Պատրաստի թխվածքը թողնում ենք, որ սառի և անցնում համտեսմանը:

jemov-pahqayin-txvacq-10




Լրահոս