
Իրանը չի պատրաստվում նվազեցնել նավթարդյունահանման ծավալները որոշման պատճառով, որն ընդունվել է երեքշաբթի Դոհայում նավթարդյունահանող երկրների կողմից: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մեհդի Ասալին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Shargh պարբերականին:
«Այդ հարցով Իրանի դիրքորոշումը հստակ է: Նավթի գների մակարդակը բարձր էր, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների ներքո: ՕՊԵԿ երկրները օգտվեցին այդ հանքամանքից: Այժմ, երբ նավթի գները նվազել են, նրանք Իրանից համագործակցություն են ակնկալում»,-պարբերականը մեջբերում է Ասալիի խոսքը:
Ինչպես նախօրեին հայտնել էր Bloomberg-ը՝ Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ (Սաուդյան Արաբիա, Քաթար, Վենեսուելա) Դոհայում բանակցությունների արդյունքների համաձայն՝ նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնության են եկել: