Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot .am-ին պատմեց Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցի անցած գործունեության մասին, գրում է “Առավոտ” թերթը եւ մեջբերում.
“Քսան տարի առաջ, ի թիվս բազմաթիվ մարդկանց, մասնակցել եմ Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Արա Դոլունցի հոր հուղարկավորությանը: Հավաքված 200 հոգու ներկայությամբ Արան մի ցնցող հայտարարություն արեց, թե իր անմիջական ղեկավար` շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանը իր կյանքում ունեցել է հորից ոչ պակաս դերակատարություն: Արան ասաց` քանի դեռ Ռոբերտ Արմենակիչը կա, ինքը չի ընդունելու, որ ծնողազուրկ է: Դրանից ամիսներ հետո, երբ ստիպված եղա ինձ ազատել Գորիսի քաղխորհրդի եւ գործկոմի նախագահի պարտականություններից եւ այդ մասին հայտարարեցի, այդ հայտարարությունից առաջ դիմեցի Ռոբերտ Ալեքսանյանին` զգուշացնելով, որ ունենալու է աշխատանքային դաժան վերջաբան: Նրան ասացի, որ շուտով նրա դեմ են դուրս գալու իր իսկ նշանակած պաշտոնատար անձինք, նախ եւ առաջ իր տեղակալները` նկատի ունեի հատկապես Դոլունցին:
Մեկ տարի հետո իրականություն դարձավ իմ կանխատեսումը: Արա Դոլունցը` Ռոբերտ Ալեքսանյանի տեղակալը, առաջինը ստորագրեց իրեն այդ պաշտոնին նշանակած Ալեքսանյանի պաշտոնանկության պահանջի տակ: Սա էլ բարոյականության արադոլունցյան ընկալումն է”,- պատմեց պարոն Հարությունյանը: Նրա խոսքերով, Ա. Դոլունցը դա արել է Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով.
Շարունակությունը՝ այսօրվա համարում