
“Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիների համար բացված հաշվեհամարին, վերջապես, խոշոր գումար է փոխանցվել։ Երեկ տեղեկացանք, որ տուժած գյուղացիներին 20 մլն դրամ է փոխանցել Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը։ Հիշեցնենք, որ գործարանը ֆրանսիացիներին է պատկանում։ 30 մլն էլ փոխանցել է Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկը, օրեր առաջ էլ ՊԵԿ-ն է 20 մլն դրամ փոխանցել։ Ընդհանուր առմամբ, 127 մլն դրամ է հանգանակվել, մինչդեռ, ըստ կառավարության գնահատականի, արմավիրցիների վնասի չափը 50 մլն է”,-գրում է թերթը։