“Երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում հանդիպել է “Գազպրոմ”-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ՝ քննարկելու Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը։ Ասել է թե՝ Մովսիսյանը երեկ Միլլերի հետ փորձել է պայմանավորվել վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած 30-տոկոսանոց սուբսիդավորման շուրջ, սակայն դատելով “Գազպրոմ”-ի տարածած հաղորդագրությունից՝ դա կրկին փորձ է արվել ստանալ Հայաստանի պետական, այսինքն՝ ժողովրդի ունեցվածքի հաշվին՝ “Հայռուսգագարդ”-ի՝ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսն էլ “Գազպրոմ”-ին փոխանցելով։
Ընդ որում, հայտնի չէ՝ դա ավելի շատ ռուսական, թե հայկական կողմի ցանկությունն է։ Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ մամուլը, հիմնվելով մաքսային ծառայության տվյալների վրա, բացահայտեց, որ ռուսական գազը հրապարակվածից զգալիորեն թանկ գնով է ներմուծվում Հայաստան։
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում