![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/c280bf1490fee5c7f27ca4a1ddd0bb8a.jpg)
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է BBC-ն: Կիևը մեղադրվում է 3 միլիարդ դոլար վարկի չվճարման մեջ:
Խոսքը 2013թ. վերջին Ռուսասանի կողմից գնված ուկրաինական պարտատոմսերի մասին է, որոնք կազմում են 3 մլրդ դոլար: Սիլուանովը նշել է, որ Կիևը պետք է մարեր պարտքը 2015թ. դեկտեմբերին 21-ին, իսկ վեճի կարգավորման արտոնյալ ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ չէ բանակցություններ վարել «սեփական կամքով»:
ՌԴ ֆինանսների նախարարը նշել է նաև, որ անգլիական դատարանում գործընթացը կլինի բաց և թափանցիկ: