Եվրամիություն՝ ներգաղթի դեմ պայքարի մասին գաղտնի զեկույցը ենթադրաբար հրապարակվել է փետրվարի 17-ին WikiLeaks-ի կայքում, գրում է Lenta.ru-ն:
Փաստաթղթում ներկայացվում են այսպես կոչված «Սոֆիա» օպերացիայի առաջին 6 ամիսների արդյունքները, որի շրջանակներում եվրոպացի զինծառայողները փորձել են դադարեցնել Լիբիայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքը: Զեկույցը թվագրված է 2016թ. հունվարի 29 և ստորագրված իտալացի դերծովակալի կողմից: Զեկույցում տվյալներ են ներկայացվում փախստականների թվի մասին և հետագա օպերացիաների ռազմավարություն առաջարկվում:
Մասնավորապես, խոսք է գնում միջազգային ջրերում օպերացիայի իրականացման մասին: Առաջարկվում է նաև արագացնել լիբիական կառավարության ձևավորումը: