Ոստիկանի դեմ քրգործ է հարուցվել՝ կալանավորի փախուստի դիմելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու համար ստեղծված պահակախմբում որպես ավագ, պատշաճ կարգով չի կազմակերպել եւ չի ապահովել կալանավորի մշտական հսկողությունը, որի հետեւանքով ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Ա.Կաբալյանը դատարանի շենքից դիմել է փախուստի: Մի քանի օր անց Ա.Կաբալյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս