«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել: Չարաշահումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Արդյունքում վարչապետի հանձնարարությամբ «Հայանտառում» մի քանի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, իր զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանը, ինչպես նաեւ Ստեփանավանի ու Գյուլագարակի անտառապետերը: Ավելին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունն արդեն իսկ նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գրիգորյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: