
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ առողջապահության նախարարության անցած տարվա գործունեության կատարողականը քննարկելիս նախարար Արմեն Մուրադյանին նախատել է պետպատվերով բուժօգնության առնչութամբ ստացված բողոքների հետ կապված: Հովիկ Աբրահամյանը նախարարին ասել է, որ պետպատվերով բուժօգնությունը հաճախակի հասցեատերերին չի հասնում, եւ այդ խնդրի հետ կապված դժգոհությունները գնալով ավելանում են: Աբրահամյանը նաեւ հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: