Հայտնի է Անկարայի ահաբեկչության կազմակերպչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են ահաբեկչի անունը, ով նախօրեին կազմակերպել էր Անկարայի ահաբեկչությունը: Ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարն է, ով նաև քրդական «Ժողովրդավարական միության» անդամ է: Նրա ինքնությունն ապացուցել են մատնահետքերը:

Ինչպես գրում է թուրքական Gazete Vatan պարբերականը՝ մահապարտն ահաբեկչության վայր է մեկնել ավտոմեքենայով և գործի դրել պայթուցիկ սարքը:

Ընդ որում, քննությունը չի բացառում, որ մահապարտի հետ է եղել նրա համախոհը, ով ևս գտնվել է ավտոմեքենայի մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին հզոր պայթյուն է որոտացել Անկարայում: Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ զոհվել է 28 մարդ, ևս 61-ը վիրավոր է: Թուրքական հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ ահաբեկչությանը կարող էին ներգրավված լինել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս