Խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում ամերիկյան ավիահարվածների հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 խաղաղ բնակիչ է զոհվել և ևս 10-ը վիրավորվել սիրիական Աշ-Շադադիում ամերիկյան ռմբակոծիչների ավիահարվածների հետևանքով, փոխանցում է Lifenews-ը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ռումբերից մեկն ընկել է տեղի հացատան շենքի վրա այն պահին, երբ մարդիկ հացի հերթի էին կանգնած:

Նշվում է, որ այժմ քրդական զորքերը շարժվում են դեպի Աշ-Շադադի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս