
Հունիսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հեռուստաաշտարակի ճանապարհին՝ Նորքի նորակառույց շինությունների մոտ, զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են ձայնաազդանշանային 6 փամփուշտ, “ՎՄԳ-Մ” տիպի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 21, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 58 փամփուշտ, 3 նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: