
Արդեն հայտնել էինք, կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՏԿԱԻՆ-ի բաժանման հարցը: Օրակարգային հարցը կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բաժանել ՏԿԱԻՆ-ը: Ինչպես հայտնի է` բաժանման հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարությունը կղեկավարի Արմեն Երիցյանը, իսկ Տարածքային կառավարման նախարարությունը կփոխանցվի ՀՅԴ-ին, իսկ նախարարն էլ կլինի Դավիթ Լոքյանը:
Հավելենք, որ այս հարցով վաղը ժամը 12:00-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ էլ պետք է հաստատվի հիշյալ հարցը: