Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է աշխատանքային օրը տեղափոխելու մասին հարցը: Ըստ այդմ, առաջարկվում է 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ: