
Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը տուգանվել է ՖԻՖԱ-ի կողմից: Նա հրաժարվել է պատասխանել էթիկայի հանձնաժողովի հարցերին:
ՖԻՖԱ-ն գերմանացուն խնդրել է գրավոր պատասխանել հարցերին, սակայն Բեկենբաուերը խախտել է ֆուտբոլային պաշտոնյաների վարքի ընդհանուր կարգը: Տուգանքի չափը կազմում 7 հազար շվեյցարական ֆրանկ: Պատժամիջոցն ուժի մեջ կմտնի փետրվարի 17-ին: