Արևմտյան դիվանագետները կասկածի տակ են դնում Էրդողանի հոգեկան առողջությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգեկան առողջությունը լուրջ կասկածներ է առաջացնում արևմտյան դիվանագետների շրջանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Politics First ամսագրի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադոպուլոսը:

«Իմ և բազմաթիվ օտարերկրյա դիվանագետների կարծիքով՝ Էրդողանը հոգեպես անառողջ է: Եվ այդ մասին ես լուրջ եմ խոսում: Էրդողանը տառապում է մեգալոմանիայով, նա հավատում է իր մարգարեական առաքելությանը: Որպես պետության ղեկավար՝ նա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,-«Ռուսվեսնա»-ն մեջբերում է նրա խոսքը:

Politics First-ի խմբագիրը պարզաբանում է, որ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան «վտանգավոր խաղ» է սկսել Սիրիայում՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին:

«Անկարայի ահաբեկչությունը կարող էր իրականացնել այդ ահաբեկչական խմբավորումներից մեկը, որոնց աջակցում է Թուրքիայի ղեկավարությունը»,-հավելել է Պապադոպուլոսը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս