
Կառավարության նիստում ընդունված որոշմամբ հաստատվեց, որ մարտի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր: Ըստ այդմ, մարտի 5-ից 8-ը կլինի ոչ աշխատանքային` պայմանավոևված Կանանց տոնի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցի վերաբերյալ վերապահումներ ուներ և ցանկացավ կարծիքներ լսել, սակայն դա չեղավ:
«Ոնց որ բոլորի համար հաճելի էր, հա՞: Հիմա առաջարկում ենք կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն… անհանգստանան: Ի՞նչ կարծիքներ կան», – հետաքրքրվեց նա:
Պատասխան չստանալուց հետո նա հայտարարեց. «Եթե դեմ չեք, ուղղակի հաստատենք»: