
Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան ուժգնացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի ուղղությամբ ավիահարվածները. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել են Թուրքիայի Գլխավոր շտաբում, Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին մարզում օդային օպերացիան տևել է մեկ ժամ, իսկ հարձակման թիրախում 60-70 հոգանոց խումբն է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական հատուկ ծառայությունները մեղադրել էին քրդերին Անկարայի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ:
Փետրվարի 17-ին խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել Անկարայում: 28 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը` վիրավորվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան