Ճգնաժամը ստիպել է ԻՊ-ին ազատ արձակել պատանդներին 500 դոլարի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցրել «Իսլամական պետության» «գործունեությանը»: Նավթի մատակարարման դադարեցումը, ֆինանսավորման կրճատումը, քաղցն ու զավթած քաղաքներում փլուզումները ստիպել են ահաբեկչական խմբավորմանն ազատ արձակել պատանդներին: Փորձագետները «խալիֆաթի» տապալում են կանխատեսում՝ ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ինչպես հայտնում է բրիտանական Telegraph պարբերականը՝ ԻՊ-ը ստիպված է ազատ արձակել պատանդներին 500 դոլարի դիմաց: Նման գումարով կարող են ազատ արձակվել նույնիսկ ամենադաժան մահապատժին դատապարտվածները:

Ավելի վաղ հաղորդվում է, որ ԻՊ-ը զգալիորեն նվազեցրել է ահաբեկիչների աշխատավարձերը ճգնաժամի պատճառով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս