Գիտությունների ազգային ակադեմիան՝ ALLEA անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները:
ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականների համար նոր հնարավորություններ կընձեռնի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով:
Հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը
 




Լրահոս