
Երեւանում, հունիսի 17-ին, ժամը 20.36-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆիի փողոցի թիվ 61 շենքի մոտակա երկհարկանի շինության տանիքը մասամբ պոկվել է. առկա է ընկնելու վտանգ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խմբերը: Փրկարարները կատարել են մետաղյա թիթեղների ամրացման աշխատանքներ (15 քմ):