ՎՊ-ի բացահայտումներին պատասխանելու հերթը հասավ Երեւանի քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը ՎՊ-ի հաշվետվությունում առկա տեղեկությունները հողերի աճուրդների գործընթացներում բացահայտած չարաշահումների վերաբերյալ “խեղաթյուրված” է որակում:
Հաշվետվությունում նշվել էր, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ քննարկման առարկա էր դարձել ԱԺ-ում:
Սակայ ն քաղաքապետարանը հիշեցրել է, որ օրենքը թույլ է տալիս փակ աճուրդ անցկացնելու, եթե “մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը”, ինչն էլ ըստ ամենայնի, արվել է:
ՎՊ նախագահը նշել էր նաեւ, որ Երևանի ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երևանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին: Քաղաքապետարանը մեկնաբանում է, որ իրականում հանձնաժողովը կազմակերպել է աճուրդների անցկացումը, որոնց արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը:
Ինչ վերաբերում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա, համաձայն ՎՊ-ի հաշվետվության, 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից:
Այս մեղադրանքին էլ քաղաքապետարանը հետեւյալ կերպ է հակադարձել. “Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում և մամուլում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները և արվող հայտարարություններն անհիմն են և գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ”:
“ՓԱՍՏԻՆՖՈ”




Լրահոս