Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանը: Նիստի հենց սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրան և բեղմնավոր աշխատանք մաղթեց: Մինչ այդ Կուտոյանն արդեն իսկ շնորհավորանքներ էր ստացել կառավարության միջանցքում:
Պետք է ընդգծել սակայն, որ նիստի ավարտից հետո նա շենքից դուրս չեկավ լրագրողների մոտով, այլ գերադասեց շենքը լքել մյուս կողմից: Բանն այն է, որ վարչապետը նկատողություն էր արել կառավարության բոլոր անդամներին և հորդորել կառավարության նիստերից հետո չփախչել լրագրողներից և հետնամուտքից դուրս չգալ: Սակայն ինչպես երևում է ԱԱԾ նորանշանակ պետը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ չեն հետևում վարչապետի հորդորին:
Կուտոյանին այս մի անգամ կարելի է ներել, քանի որ վերջինս վերոնշյալ նկատողության ժամանակ նիստին ներկա չի եղել: Թերևս կարիք կա, որ վարչապետն ևս մեկ անգամ նման կոչով հանդես գա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: