
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանի`
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի եւ 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ եւ այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների,
Էրեբունի վարչական շրջանի`
Մուշավան եւ Վերին ջրաշեն թաղամասերի ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: