
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, հունիսի 13-15-ը Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշները: 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը գրավել է առաջին հորիզոնականը, 66կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Սահակյանը եղել է երկրորդը, իսկ 74 և 96կգ քաշային կարգերում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Մեր հավաքական թիմի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն է:
Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի առաջատարները ՝Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը: