Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն