
Հունիսի 17-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` քաղաքացիներն օձեր են նկատել Երևանի Շիրակի 94 հասցեում` “Երևան ջուր” ՓԲԸ-ին պատկանող շենքում, Նորքի այգիների թիվ 252 տան մոտ, Գևորգ Էմինի 54/1 տան բակում, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Մյասնիկյան 72 տան մոտ, Մյասնիկյան գյուղի Սևակի 23/2 տան մոտ: Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունները նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերել: