Հայտնաբերվեց հերթական գրպանահատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ եղած տոպրակում հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային և սուպերմարկետների քարտեր և 34.000 դրամ:

Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ 1956 թ. ծնված Ռուզաննա Ղ.-ի պայուսակից:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս