
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատել է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին: Հրամանում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ռուզան Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից»։