
Թուրքիան այսօր բեւեռացված հասարակության ցավալի օրինակ է, որին միամտաբար աջակցում է Արեւմուտքը, որպես մերձավորարեւելյան “ժողովրդավարության մոդելե”: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երաժիշտ եւ երգիչ Սերժ Թանգյանը: Նա նաեւ հղում է տեղադրել “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպության կողմից իրականացվող արշավի կայքում, որտեղ Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը: Նրա խոսքով՝ երկրում ուժեղ վերահսկողություն գոյություն ունի լրատվամիջոցների նկատմամբ, այստեղ բանտերում ավելի շատ լրագրողներ կան, քան որեւէ տեղ աշխարհում: Թուրքիան ուժեղ արթնացման կարիք ունի, գրել է Թանգյանը, հույս հայտնելով, որ ավելի շատ արդարություն ու հավասարություն կլինի, քան բռնություններ: