
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառում Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու տարբերակը:
«ՊՍԺ-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է դեռ երեք ամիս: Ի՞նչ կլինի այնուհետև: Մեծ փոփոխություններ են սպասվում: Սպասենք, քանի որ ոչինչ չեմ բացառում: Պրեմիեր լիգա տեղափոխությունը նույնպես չի բացառվում: Կարող եմ հաստատ ասել միայն այն, որ ես գերազանց մարզավիճակում եմ»,- նշել է շվեդ ֆուտբոլիստը: