Իտալիան կասկածում է Էրդողանի որդուն փողերի լվացման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին կասկածում են միջոցների անօրինական շրջանառության մեջ. գրում է The Independent-ը:

Ինչպես նշում է պարբերականը, գործ է հարուցվել՝ թուրք գործարար Մուրադ Հաքան Ուզանի հայտարարության հիման վրա, ով համարվում է Էրդողանի քաղաքական օպոնենտը և բնակվում է Ֆրանսիայում: Գործարարը պահանջել է Իտալիայի իշխանություններից հետաքննել միջոցների ծագումը, որոնք Բիլալ Էրդողանը տեղափոխել է Իտալիա:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Էրդողանի որդին Իտալիա է մեկնել կնոջ և երեխաների հետ Ջոն Հոփկինսի համալսարանում դոկտորական աստիճան ստանալու համար:

Դեռևս 2013թ. թուրքական դատախազությունը կասկածել է Բիլալ Էրդողանին փողերի լվացման մեջ:

Ավելի վաղ Բիլալ Էրդողանը հերքել էր ռուսական իշխանությունների մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիայի նախագահի ընտանիքը համագործակցում է ահաբեկիչների հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս