Ինչ պատահարներ են տեղի ունեցել Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին, ժամը 13.48-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 77-ամյա մի կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 100 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի Լեռնարոտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փետրվարի 18-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել 2 քաղաքացուհի:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի գերեզմանատան ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 23.35-ին, Բալահովիտ-Պտղնի ճանապարհին իրար են բախվել «Օպել», «Լադա-21012» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

«Լադա-21012»-ի վարորդը, «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Նարեկացու փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Արթիկի բաժին:

Կատարվում է քննություն:




Լրահոս