
Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» փետրվարի 20-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Լիտվայի առաջնությունը ներկայացնող «Ատլանտասի» հետ, իսկ հաջորդ օրը կմրցի լեհական «Վիգրի Սուվալկիի» դեմ. հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վոլգայի» հետ նախապես ծրագրված խաղը չի կայանա, քանի որ այդ թիմը չի ժամանելու Կիպրոս: