
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել “Հայբիզնեսբանկի” խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ կատարված միջադեպի կապակցությամբ:
“Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաջողվել է հեռախոսով կապվել “Հայբիզնեսբանկի” կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, որն իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի”,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ “Հայկական ժամանակ” օրաթերթը հունիսի 14-ի իր համարում, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել “Հայբիզնեսբանկի” խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը: