
«Ատլետիկո Բուկարամանգա»-ի նորեկ Մաուրո Գևգեոզյանը նորամուտն է նշել ֆուտբոլի Կոլումբիայի առաջնությունում։ Ապերտուրայի չորրորդ տուրում թիմը 0:0 հաշվով է ավարտել «Դեպորտիվո Պաստո»-ի դեմ արտագնա խաղը։ Ուրուգվայահայ հարձակվողը հյուրերի մեկնարկային կազմում խաղացել է 86 րոպե։
Հիշեցնենք, որ Գևգեոզյանը մինչ այդ 2013-ից վարձավճարով հանդես էր գալիս պերուական «Ալյանսայում»։