ԼՂ-ում ամփոփվել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2015թ. աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:

Զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կառույցի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր ելույթում Նախագահը նշել է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից կատարվել է մեծ ու բազմաբովանդակ աշխատանք, եւ ներկա դրությամբ դժվար է պատկերացնել մեր հանրապետության կենսագործունեության որեւէ ոլորտ, որի հետ գերատեսչությունն առնչություն չունենա:

Երկրի ղեկավարն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, տվել համապատասխան հանձնարարականներ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների լուծման, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:




Լրահոս