ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած արյունալի սպանությունից անցել է 14 օր, սակայն հանրության լայն շերտերի համար պարզ չէ ամենագլխավոր հարցի պատասխանը. ի՞նչն է եղել այդ արյունալի երեկոյի դրդապատճառը: Սուրեն Խաչատրյանն ու նրա տիկինը շարունակ պնդում են, որ հարձակում է եղել իրենց տան վրա, սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը չի շտապում բացահայտումներ անել՝ սպասելով քննության ավարտին: Քննություն իրականացնող ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն էլ՝ ի դեմս վերահսկող զինդատախազ Գեւորգ Կոստանյանի, հայտարարեց, թե մարզպետը տեղյակ չի եղել միջադեպից: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ էին Բուդաղյան եղբայրները զինված հարձակում գործել Խաչատրյանի տան վրա: Ի դեպ, մինչ օրս պարզ չէ նաեւ, թե այս պատմության հետ, ի վերջո, ինչ կապ ունի Արցախի նախագահ Բակո Սահակյանը:




Լրահոս