ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունիսի 6-ին ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել: Պատճառն այն է, որ նա հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնական կեղծիք է կատարել եւ չարաշահել պաշտոնական դիրքը: «Ժողովուրդ»-ը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ձերբակալվել մարզպետարանի աշխատակիցը: Պարզվեց՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ձերբակալումն առնչվում է նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցված քրեական գործին: «Քանի որ 2012թ. քրեական գործ էր հարուցված, եւ այդ գործի շրջանակներում է նա ձերբակալվել»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում տրամադրել այլ տեղեկություն, քանի որ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս