ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են Անկարայի այն հայտարարությունը, որ Մոսկվան սատարում է ահաբեկիչներին. գրում է Lifenews-ը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն անընդունելի է և կոչ արել վերջինիս քիչ կատակել:
«Բացարձակ անընդունելի են թուրք պաշտոնական անձանց կողմից արված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը բացահայտորեն աջակցում է ԻՊ-ին: Պարո՛ն Դավութօղլու, կատակո՞ւմ եք: Կարծում եմ՝ այժմ Թուրքիան, հեգնանքի փոխարեն, պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարի համար: Համենայն դեպս, հենց այդ են ձեզնից ակնկալում Թուրքիայի բնակիչները»,-ասել է Զախարովան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան