Արմեն Մուրադյանը հանդիպել է ապագա բժիշկների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր հանդիպեց Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ:

Նա պատասխանեց ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես` բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը:

Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշեց օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի:

Նախարարի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորեց ուսանողներին հնարավորության դեպքում համադրել կրթությունը աշխատանքի հետ` վաղ տարիքից կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով:

«Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատեց առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն կատարեց: Ներկայացրեց միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները:

10626398_1712187472355708_9163714491963210359_o

12716196_1712187802355675_1595014630029200723_o

12747360_1712187555689033_6710325934799607394_o




Լրահոս