Դեռեւս հունիսի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի կնոջը Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակի տնօրեն նշանակել: Հավելենք, որ Թովմասյանը մտադիր է նաեւ նոտարական գրասենյակում բազում նոր նշանակումներ կատարել՝ պաշտոններ շնորհելով հայրենի պատգամավորների հարազատներին: Այս լուրերը «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ նախարարից պարզել: «Մուկուչյանի՛ն հարցրեք, եթե իր կինը լիցենզիա ունի, ապա այդ դեպքում հա՛, ինքը չունի: Մի հատ խնդրում եմ՝ այդ պատգամավորների անունները նշե՛ք, երբ որ օրինական ուժի մեջ կմտնի, կտեսնեք, թե ով է նշանակվում, Ձեր հարցերի պատասխանները կստանաք»,-նշեց Թովմասյանը՝ ըստ էության չհերքելով այդ իրողությունը: Հարցին, թե նոր նշանակումներ շատ են լինելու համակարգում, նախարարը պատասխանեց. «Իհարկե լինելու են»:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ