ԱՆՀԵԹԵԹ ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Հրապարակ»-ը գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը: Ի՞նչ է կատարվում Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի շուրջը: Ինչո՞ւ են փոխմարզպետերը հրաժարվում աշխատել  նրա հետ: Այս հարցը «Ժողովուրդ»-ն ուղղեց Սարգիս Սահակյանին, որը զայրացած պատասխանեց. «Նման բան չկա, մարդն արձակուրդում է մինչեւ ամսի 17-ը»: Հարցին, թե ինչու է մինչ օրս թափուր մնացել ԲՀԿ-ական փոխմարզպետ Մ. Առաքելյանի պաշտոնը, Սահակյանը նշեց. «Նրանցը կուսակցական բան է եղել, հրաժարական են տվել ու դուրս են եկել եւ վերջ»:




Լրահոս