ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՐԵՐԱՐԻՑ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2012թ. վերաբերյալ ՎՊ-ի զեկույցը թատերական ներկայացում է կոչել եւ խնդրել Իշխան Զաքարյանին հստակեցնել, թե ինչ միջոցներով է կառուցվել նրա շքեղ առանձնատունը: Հիշեցնենք, որ այդ հարցը Փաշինյանը մեկ տարի առաջ էլ էր բարձրաձայնել: Ի պատասխան՝ Ի. Զաքարյանն ասել է, որ այդ հարցն իրեն տվել է նաեւ լրագրողներից մեկը եւ ստացել այն անձնավորության անունը, որն ամբողջ ներդրումներն արել է. «Ես Ձեզ ասեմ, որ տասն օր անց սկսվելու է երկրորդ առանձնատան շինարարությունն այդ անձնավորության համար»:

ՔՆՆԱՐԿՈՒՄ
Նախախորհրդարանը հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում է Երեւանի Ազատության հրապարակ՝ հերթական երկշաբաթյա քննարկման:

ՄԱՐԴԱԿԵՐ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նամակ է հղել: Նա NEWS.am-ին պարզաբանել է նամակի անհրաժեշտությունը. «Նավասարդ Կճոյանը եւ նրա սանիկը՝ Աշոտ Սուքիասյանը, այսինքն` կաթողիկոսի սրբազանները, մարդ են ուտում, բա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Բա չտեսնի՞, որ իր տեղակալները մարդ են ուտում»:

ՀԱՆՈՒՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ
«ԵՄ-ի հետ տնտեսական, ազատ, խորը, համապարփակ առեւտրի համաձայնագրի առումով Եվրամիության հետ հարաբերություններ ստեղծելու այս հնարավորությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար»,-երեկ ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը` նկատելով, որ օլիգարխների համար եւս բացվում են նորանոր հնարավորություններ, քանի որ նրանք կարող են մուտք գործել եվրոպական կեսմիլիարդանոց շուկա: «Արդյոք սա լուրջ խթան չէ ներդրումներ ունենալու Հայաստանում, օլիգարխիկ կառույցներին շահագրգռելու, որպեսզի նրանք արտադրական ներդրումներ անեն»,-հարցադրում է արել Շահնազարյանը:

ԱՅՍՕՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատվածի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են: Երթեւեկը Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:

ՀԱՎԱՏԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՉԷ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն Արմավիրում նիստի ժամանակ վստահեցրել է, որ արդեն ուսումնասիրել են խնդիրը եւ որոշել, թե ինչպես կաջակցեն գյուղատնտեսական վարկառուներին: Նախ բոլոր վարկերը դառնալու են դրամային, հետո այդ վարկերը կդառնան երկարաժամկետ՝ 3 տարի մարման ժամկետով, եւ, բացի այդ, բոլոր տեսակի գյուղվարկերը կսուբսիդավորվեն կառավարության կողմից:

ԸՆԴԴԵՄ ՖԱՇԻԶՄԻ
Պահպանողական կուսակցությունը, միանալով համաշխարհային հանրության կողմից կոմունիզմի եւ ֆաշիզմի դատապարտմանը, բռնադատվածների հիշատակման օրը՝ 2013թ. հունիսի 14-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի առջեւ, որի հարեւանությամբ տեղակայված բռնադատվածների հիշատակի կոթողի մոտ կմատուցվի հարգանքի տուրք կոմունիզմի տասնյակ միլիոնավոր զոհերի հիշատակին:




Լրահոս