Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին` շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում փետրվարի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում է անձրև: